Հետախուզվում էր Ռոստովի մարզի իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին Իջևանի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Գևորգ Վ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119.1-րդ հոդվածի մեղադրանքով: 
Առանց խափանման միջոցի: 
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					