ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու նռնակ, 217 փամփուշտ, հրացանի մասեր և փամփուշտ կրակող ինքնաշեն սարք

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մանուկ Մ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 217 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, և որսորդական հրացանի մասեր:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Գոռ Ա.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: