ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 32 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Արշավիր Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 105 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Ռադիկ Ն.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1-ական դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 40 ու 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Հարություն Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն մեկփողանի հրացան:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: