ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռեստորանի ավտոկայանատեղիի աշխատակիցը բռնել է գողին

30.09.2015 15:13 Գողություն

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիի աշխատակիցը գողության փորձ կատարելու պահին մարդ է բռնել և օգնություն է խնդրում:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված Նորիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողություն կատարել, ինչը կանխվել է իր կողմից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: