Ռուսաստանում գույքը դիտավորությամբ վնասողին հայտնաբերեցին Գյումրիում
31.12.2015 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գույքի դիտավորությամբ վնասում):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: