ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հերթական գողության հեղինակը մեկ այլ գողության համար բերման ենթարկվածն էր

08.02.2016 10:34 Գողություն

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը և կանխիկ գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված, 1972 թ. ծնված Սարո Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: