Հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
04.04.2016 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվч Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1983 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: