ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է

Փետրվարի 11-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ն:
Վերջինս հաղորդում էր տվել, որ փետրվարի 11-ին անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին:
Փաստի առթիվ փետրվարի 12-ին ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 13-ին պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն ապօրինի ձեռք բերված հրազենով կրակել է Սերգեյ Մ.-ին պատկանող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և վերջինիս աջ ոտքի շրջանում պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Հ.-ին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: