ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Օպել Աստրա»-ի վարորդը գողացել է մեկ այլ «Օպել Աստրա»-ի գազի բալոնը

22.03.2016 10:45 Գողություն

Մարտի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ին` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ժամը 3-ից 4.30-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, Ավանի Նարեկացի թաղամասի թիվ 43 շենքի մոտ կայանված, 1988 թ. ծնված Հարություն Բ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը` պատճառելով 120.000 դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերվել է Գեղամ Հ.-ի «Օպել Աստրա»-ի բեռնախցից և առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: