Մեղադրանքը՝ կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի հիվանդանոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն, ով փետրվարի 13-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածի /կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
