ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտը բացահայտվեց

20.05.2016 10:15 Կողոպուտ

Ապրիլի 13-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի 65 շենքի դիմացի գետնանցումում մի անծանոթ քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Մայիսի 18-ին ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Միքայել Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: