Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
Հունիսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց 815D» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի աջ կողմի հետևի 2 անիվները ընթացքի ժամանակ պոկվել և հարվածել են տվյալ հատվածի աջ մասում կայանված «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետնամասին` պատճառելով նյութական վնաս և նույն հատվածում կայանված «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին՝ 1967 թ. ծնված Վիկտոր Պետրուսենկոյին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: