Սրճարանում հայտնաբերված կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
13.05.2015 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 12-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Մ.-ին, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: