ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սարդարապատ. մեր հավերժության խորհրդանիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սարդարապատ. մեր հավերժության խորհրդանիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր դարավոր իղձն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսյան հաղթանակների շնորհիվ: Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում հաղթեց բռնկված ժողովրդական ոգին: Եվ մայիսի 28-ը դարձավ մեր ժողովրդի վերապրումի ու հավերժության խորհրդանիշը...
1918 թվականի մայիսի 28-ին վճռական քայլ կատարեցինք հայոց պետականությունը վերականգնելու դարավոր ճանապարհին, հաստատագրեցինք մեր լինելությունը:
Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումը շրջադարձային նշանակություն ունեցավ համայն հայության համար: Այդ մեծ իրադարձության բերկրանքը, որպես Տոն, որպես մեծագույն խորհուրդ, փոխանցվել է մեզ: Եվ արդեն 97 տարի հավատարիմ ենք այդ խորհրդին՝ կառուցելով մեր ապագան, հզորացնելով մեր Հայաստան Հայրենիքը:
Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, ավանդաբար մեծ շուքով է նշվում:
Այս տարեդարձին էլ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին մեր անցյալն ու ապագան խորհրդանշող հուշակոթողին:
Այստեղ՝ Սարդարապատում, իրական ու տեսանելի է անքննելի ճշմարտությունը՝ միասնական ժողովուրդն անպարտելի է: