Որպես անհայտ կորած որոնվող կնոջը հայտնաբերեցին նախկին ամուսնու բնակարանում
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել 1988 թ. ծնված Մարգարիտա Մ.-ի անհայտ կորելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա հոկտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, հայտնաբերվել է նախկին ամուսնու բնակարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: