Վիճաբանել և հարվածել են իրար
02.06.2015 10:19
Մարմնական վնասվածք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող սրճարանի մոտից Կենտրոնականի բաժին են հրավիրել 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ին և բերման ենթարկել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1989 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1989 թ. ծնված Անուշավան Գ.-ին, որոնք ժամը 22.30-ին նշված վայրում վիճաբանել են և ձեռքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: