Բռնվեցին սալաքարերի գողության պահին
Սեպտեմբերի 6-ին, ժամը 3.27-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ձիարշավարանից դեպի նոր կամուրջ տանող հատվածում երկու հոգի սալաքարեր են հանում:
Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նաև` պարեկներ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի հատման մասում մայթեզրին տեղադրված սալաքարերը փորձում էին գողանալ Չարենցավանի բնակիչ, 38 և 39 տարեկան երկու տղամարդիկ: Նրանք, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել. ժամը 3.15-ին նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: