ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սալիկները գողացել էր իր տան բակը երեսպատելու նպատակով

23.10.2018 10:11 Գողություն
Սալիկները գողացել էր իր տան բակը երեսպատելու նպատակով

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 23.50-ին, Շահումյան փողոցի թիվ 22 շենքի բակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Էդգար Դ.-ին և 1963 թ. ծնված Իոսիֆ Դ.-ին՝ իր վարած «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով, որը բարձված էր երեսպատման սալիկներով:
Իոսիֆ Դ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա մոտ 150 երեսպատման սալիկները հոկտեմբերի 21-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Շահումյան փողոցի թիվ 22 շենքի բակից գողացել է իր տան բակը երեսպատելու համար:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`