Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
11.02.2023 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 10-ին, ժամը 06.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 31-ամյա Արմեն Բ.-ն: Նա 2022 թ. ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արմեն Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: