Հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
29.09.2022 12:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1970 թ. ծնված Համիդ Է.-ն, որը մարտի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: