Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
 
                                            Դեկտեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Հմայակ Թ.-ն, որը 2021 թ. հունիսի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					