ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սահմանային անցակետերում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Սահմանային անցակետերում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վիլիսոն Մ.-ն, որը 2007 թ. հունվարի 31-ից Մոսկվա քաղաքի անվտանգության դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ գրավ:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

***


Մայիսի 21-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա Սվետլանա Մ.-ն, որը 2017 թ. ապրիլի 10-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

***


Մայիսի 22-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Արմեն Հ.-ն, որը մայիսի 4-ից ՌԴ Կաբարդա-Բալկարական Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: