ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցկացվել է ՀՀ ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնությունը

Հոկտեմբերի 19-ից 21-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողներ։ Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ Մասնակիցները մրցում էին յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։ Պարգևատրումը կատարեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանն ու Հայաստանի սամբո-ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։