ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սառնարանի պահեստարանից գողություն կատարած անձինք բերման ենթարկվեցին

19.02.2021 12:26 Գողություն
Սառնարանի պահեստարանից գողություն կատարած անձինք բերման ենթարկվեցին

Փետրվարի 18-ի գիշերը ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քարակերտ գյուղի Երևանյան խճուղու չգործող սառնարանային պահեստի մոտից բերման են ենթարկել չորս տղամարդու՝«ՎԱԶ-21150» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նրանք փորձել էին պարիսպն անցնելով՝ սառնարանային պահեստից գողություն անել։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածներից երեքը տվել են խոստովանական բացատրություն, որ փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում սառնարանային պահեստարանի տարածքից գողացել են էլեկտրական շարժիչներ, էլեկտրական սղոցարանի պողպատյա սկավառակներ և մալուխ։ Գողոնն իրացրել էին տարբեր վայրերում և ստացված փողը բաժանել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: