ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեցին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտից

Բերման ենթարկվեցին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտից

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կորյուն Մ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, երկաթգծի Սասունցի Դավթի կայարանի մոտից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը օգոստոսի 31-ից Էրեբունու բաժնի կողմից որպես ամբաստանյալ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: