Բենզին է լցրել կնոջ վրա, սպանության սպառնալիքներ տվել և փորձել հրկիզել
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.50-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980 թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, բենզինը լցրել վերջինիս վրա և անկողնու մեջ, սպանության սպառնալիքներ տվել, ինչից հետո ձեռքին եղած կրակայրիչով փորձել է այրել, սակայն Սուսաննա Գ.-ի որդին` 2003 թ. Գոռ Գ.-ն, և մայրը` Գրետա Հ.-ն, միջամտել են, ձեռքից գցել են կրակայրիչն ու նրան դուրս հանել ննջասենյակից:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: