Այսօր Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
30.10.2015 09:45
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ