ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիսությունների սրահի սեղանից հեռախոս գողացողին հայտնաբերեցին

17.12.2014 12:39 Գողություն

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Կապանի բաժին էր դիմել 1954 թ. ծնված Արմեն Ղ.-ն և հայտնել, որ Կապանի Վաչագան թաղամասում անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Ղ.-ի հեռախոսը նշված թաղամասի հանդիսությունների սրահի սեղանից գողացել է 1978 թ. ծնված Եփրեմ Բ.-ն: Վերջինս ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: