ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման մտավոր սեփականության դեմ կատարվող հանցագործությունների ու թրաֆիքինգի դեմ պայքարում ԿՀԴՊ գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նախ անդրադարձավ ծառայությունների աշխատանքում դեռևս առկա բացթողումներին ու թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների նշանակությունը:
Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հնչեղություն ստացած հանցագործությունների բացահայտման աշխատանքներին և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը և Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Պարապմունքի ընթացքում ըստ ոլորտների և ուղղությունների մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, աշխատանքի մեթոդներն ու եղանակները, կոնկրետ դեպքեր ու իրավիճակներ վերլուծելով՝ տրվեցին համապատասխան ցուցումներ հանցագործությունների հակազդման և բացահայտման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: