ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սեմինար-հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Սեմինար-հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Ապրիլի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցած սեմինար-հանդիպման ժամանակ, որը վարում էր  ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության  գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը,  քննարկվեցին ոստիկանության հետաքննական աշխատանքները:
Դիմելով ներկաներին` Վարդան Եղիազարյանն  ընդգծեց նման հանդիպումների  կարեւորությունը, որոնք նպաստելու են  աշխատանքների արդյունավետությանն ու առկա  խնդիրների վերացմանը: 
Ոստիկանության համակարգում  հետաքննություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներում առկա խնդիրներին անդրադարձավ իրակավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Նա նաեւ  ներկայացրեց քրեական  դատավարության նոր օրենսգրքի նախագծի որոշ մեկնաբանություններ, նախատեսվող արմատական  փոփոխությունները: Վիճակագրական քարտերի լիարժեք լրացման,  կատարողական կարգապահության խնդիրների անդրադարձավ ոստիկանության ինֆորմացիայի վարչության պետ Արմեն Ղուկասյանը: 
Ելույթներ հնչեցին նաեւ  նյութերի նախապատրաստման գործընթացում առկա այն խնդիրների վերաբերյալ,  որոնք խոչընդոտում են  հետաքննությանը: 
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կարեւորելով հետաքննական  աշխատանքների արդյունավետության  բարձրացման վերաբերյալ մշակված ուղեցույցները` հորդորեց ուսումնասիրել եւ  գործնականում առաջնորդվել դրանցով: 
Սեմինար-հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների  լուծման ուղղությամբ ոստիկանության պետի կողմից  տրվեցին հանձնարարականներ: