Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 23-ից 26-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը:
Բացահայտվել է գողության 14, խարդախության՝ 13, յուրացման՝ 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 4, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3 և գողության 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: