ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի

05.05.2013 19:41 Ընտրություններ
www.hetq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն` Երևան քաղաքի Բաբաջանյան 1, բն. 20 հասցեի բնակիչ Աշոտ Ավետիքի Սարգսյանը հայտարարել է, թե իր հասցեում գրանցված է անծանոթ անձ` Մարգարիտա Ամրելի Կուպերևսկայան /ծնված 1995 թ./:
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Մարգարիտա Անժդեյի Կոպաչևսկայան /ծնված 23.03.1995 թ./, 24.07.2007 թ.-ին, 12 տարեկան հասակում, հաշվառվել է Երևան քաղաքի Բաբաջանյան 1 բն. 20 հասցեում: 
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:
Մ.Կոպաչևսկայային Երևան քաղաքի Բաբաջանյան 1 բն. 20 հասցեի հաշվառումից հանելու խնդրով ոստիկանության Մալաթիայի անձնագրային ծառայությունում երբևէ դիմում չի ստացվել: