Սիգի ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են
11.01.2022 13:47
Որսագողություն
Հունվարի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: