ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հունվարի 20-ը սիգի որսի արգելքի վերջին օրն է. այդ ուղղությամբ ջրային պարեկների, հուսանք, վերջին բացահայտումը

Մինչև հունվարի 20-ը ներառյալ ջրային պարեկները կշարունակեն իրացնել ուժեղացված միջոցառումներ` Սևանա լճում սիգի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումների արդյունքում եղան նաև բացահայտումներ, որոնցից հերթականը հունվարի 18-ին էր:
Երեկոյան ժամը 8-ին Արտանիշ գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են Սևան քաղաքի 42-ամյա մի բնակչի «Օպելը»: Մեքենայում կար 250 սիգ` ավելի քան 100 կիլոգրամ քաշով: Վարորդը հայտնել է, թե ձուկը ձեռք է բերել անծանոթներից` վերավաճառելու նպատակով:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: