Սիսիանի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.03.2022 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Գևորգ Խ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Գևորգ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: