ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սիսիանի բնակիչը կամավոր ոստիկանություն է ներկայացրել ինքնաձիգ

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 10.30-ին, Սիսիան քաղաքի մի բնակիչ կամավոր ներկայացրել է «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ: Նա հայտնել է, որ այն գտել է 1994թ. հունվարին՝ Ֆիզուլիի շրջանի Սեյդ Ախմեդլու գյուղի գրավումից հետո՝ տեղի ավերված տներից մեկում: Ըստ նրա՝ ինքնաձիգը պահել է Սիսիան քաղաքում գտնվող հայրական տանը կից անասնագոմի տանիքում և մոռացության մատնել: Անասնագոմի տանիքը վերանորոգելիս գտել է ինքնաձիգը և անմիջապես ներկայացրել բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: