ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սիսիանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Սիսիանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 3.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 21-ամյա Նորայր Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: