Սիսիանում ու Վայքում հրացան, պահունակ և փամփուշտներ են հանձնել
05.03.2014 12:16
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1968 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 194 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 11.30-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան և 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: