ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սիսիանում և Մեղրիում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Մարտի 2-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ոստիկանության Մեղրիի և Սիսիանի բաժինների սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառումների ընթացքում ստուգվել է 1350 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են դանակներ, թուր և այլն։ Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. հայտնաբերվել են մարիխունայի նմանվող զանգվածներ ու կաթուցիչ։ ՃԵԿ տարբեր կանոնների խախտումներով կազմվել է 35 արձանագրություն, որոնցից 2-ը՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստով։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց։