ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության կրթահամալիրում հյուրընկալվել էին դպրոցականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության կրթահամալիրում հյուրընկալվել էին դպրոցականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայրաքաղաքի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցի ութերորդ դասարանցիները նոյեմբերի 16-ին հյուրընկալվել էին ոստիկանության կրթահամալիրում:Դպրոցականներին դիմավորեց կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը: Նա համառոտ պատմեց կրթահամալիրի ուսումնական գործընթացի, կրթական եռաստիճան համակարգի ու սաների առօրյայի մասին:
Դպրոցականները ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին:
Այնուհետեւ կրթահամալիրի քոլեջում ծանոթացան ուսումնական գործընթացին, ակադեմիայի օպերատիվ-հետախուզական եւ քրեաբանության ամբիոնում ծանոթացան պայմանական դեպքի վայրում իրականացվող փորձաքրեագիտական աշխատանքներին: 
Ոստիկանության պատմության թանգարանում դպրոցականներին ներկայացվեցին ոստիկանության անցած ճանապարհը, նաեւ երախտավորները, որոնք մեծ ավանդ են ունեցել ոստիկանության պատմության մեջ:
Կրթահամալիրի հրաձգարանում երեխաները ծանոթացան կրակային պատրաստականության ձեւերին, նաեւ ոստիկանների օգնությամբ խոցեցին թիրախները: Իսկ մարզադահլիճում հանցագործին վնասազերծելու ցուցադրական հնարքներ դիտելուց հետո ռինգում փորձեցին իրենց ուժը: 
Աշակերտները եղան նաեւ կրթահամալիրի ճաշարանում: 
Հաջորդ հետաքրքիր տպավորությունը աշակերտները ստացան կրթահամալիրի շարահրապարակում. այստեղ ականատես եղան ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողների ցուցադրական վարժանքներին: 
Օրը հիշարժան էր, ուսանելի: «Մենք հեռանում ենք ոստիկանի աշխատանքի մասին նոր տպավորություններով»,- խոստովանեցին երեխաները:
Դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց՝ երեխաներին պարգեւած բովանդակալից օրվա համար:
Դպրոցականները ոստիկանության կրթահամալիրից հեռացան ոչ միայն լավագույն տպավորություններով, այլեւ հուշանվերներով: