«Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով. հերթական ուղիղ կապը՝ ԱՅՍՕՐ
Հարգելի հայրենակիցներ, ՀՀ տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը և լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
Ոստիկանության ներկայացուցիչներին կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Հերթական ուղիղ կապը կկայանա ԱՅՍՕՐ՝ հունվարի 27-ին, ժամը 15-17-ը:
Սկայպի հասցեն է Hkav Zenq
Կարող եք հարցեր ուղղել նաև hkav.zenq@police.am էլեկտրոնային հասցեին: