ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԺԱՄԸ ՓՈԽՎԵԼ Է.- Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով

ԺԱՄԸ ՓՈԽՎԵԼ Է.- Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով՝ անցյալ տարվանից հնարավորություն է ընձեռել ամեն երեքշաբթի սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Հայտնում ենք, որ Skype-ի միջոցով ոստիկանության ներկայացուցչին դիմելու ԺԱՄԸ ՓՈԽՎԵԼ Է, այսուհետև կարող եք դիմել ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը: