Սղոցով անտառից երկու ծառ է հատել
Հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Ոստիկանները ժամը 23.40-ին Փամբակ գյուղի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Զ.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ ծավալի փայտանյութով:
Վարորդը բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 2 բոխի և ցանկացել տեղափոխել իր տուն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: