1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

13 տարի առաջ Երևանում սպանություն կատարած և միջազգային հետախուզման մեջ գտնվող հետախուզվողը Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

13 տարի առաջ Երևանում սպանություն կատարած և միջազգային հետախուզման մեջ գտնվող հետախուզվողը Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

2003 թ. հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոց արձակվեց: Կրակողի նպատակը «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանին սպանելն էր:
Դեպքի հաջորդ օրը վերջինս, ստացած հրազենային վնասվածքից, հիվանդանոցում մահանում է:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին կրակողի ինքնությունը՝ 1982 թ. ծնված Արմեն Ավետիսյան:
Նրան հայտնաբերել և քրեական պատասխանատվության ներկայացնել չհաջողվեց:
Ավետիսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում և օպերատիվ-հետախուզական ու որոնողական լայնածավալ միջոցառումները շարունակվեցին:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններ, Հայաստանի և Իսպանիայի Թագավորության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների համագործակցությունը տվեց ցանկալի արդյունքը: 2015 թ. ապրիլի 21-ին Արմեն Ավետիսյանը Իսպանիայում հայտնաբերվեց և կալանավորվեց, իսկ 2016 թ. հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան և փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: