Հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ, հունիսի 6-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տեղափոխել 40-ամյա Քնարիկ Մ.-ին: Նա 2017 թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					