Տան բակում սնդիկի նմանվող նյութ էր պահում
14.03.2023 11:15
Այլ հանցագործություններ
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին մարտի 13-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մի բնակիչ սնդիկի նմանվող նյութ է պահում:
58-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ տան բակում պահում է սնդիկի նմանվող նյութ:
Նշված վայրում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին հողի մեջ դրված երկաթե տարա՝ լցված սնդիկի նմանվող նյութով:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: