ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սնկային թունավորում

06.08.2013 16:30 Թունավորում
Օգոստոսի 5-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ  իրենց տնից   բուժօգնության են տեղափոխվել 1959 թ. ծնված Ռոբերտ, 1985 թ. ծնված Ռուզան   և 1983 թ. ծնված Գայանե  Ս.-ները:
Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտարարել են, որ թունավորվել են նույն օրը, ժամը  15.00-ի սահմաններում, տանը սնկով պատրաստված ապուր ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: