ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սննդային թունավորում

22.12.2014 17:36 Թունավորում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 05.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1981 թ. ծնված Քրիստինե Գ.-ն, 1982 թ. ծնված Արմինե Գ.-ն և 1999 թ. ծնված Արուսյակ Կ.-ն:
Պարզել է, որ վերջիններս դեկտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Կ. Բանակի փողոցի 50 շենքի բնակարաններից մեկում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: