Սննդային թունավորում
22.01.2013 11:08
Թունավորում
Հունվարի 21-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի խանութից գնած խմորեղենը ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: