Զինամթերք՝ Վարդենիս-Սոթք ճանապարհին
13.04.2015 11:01
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհի 2-րդ կմ-ին` աղբանոցից 30 մ հեռավորության վրա, զինամթերք է թողել:
Մմեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 34, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: